տուն Քաղաքական Միջազգային ՄԱԷ-ն ձեռք կբերի 24 բրազիլական արտադրության կործանիչ

ՄԱԷ-ն ձեռք կբերի 24 բրազիլական արտադրության կործանիչ

106
0

10898187_770025376410710_514885161504335009_n

Միացյալ Արաբական Էմիրությունների ղեկավարությունը պլանավորում է ձեռք բերել բրազիլական արտադրության 24 ռազմական ինքնաթիռ:
Այս մասին հայտնում է National թերթը:

Աղբուրի փոխանցմամբ, ինքնաթիռները նախատեսվում են օգտագործել տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական կազմակերպություների դեմ կայանալիք ռազմական գործողությունների ժամանակ:

Այս կործանիչները կառավարման տեսանկյունից շատ մատչելի են, կարող են վայրէջք կատարել անգամ ավտոճանապարհներին:

Նշենք, որ ՄԱԷ-ն մասնակցում է Իսլամական պետության դեմ Սիրիայում և Իրաքում ձեռնարկվող հակաահաբեկչական գործողություններին: Երկրի իշխանությունները Իրաքում տեղի ունեցող ռազմական գործողություններին մասնակցում են թե՛ անձամբ, թե՛ տրամադրում են իրենց տարածքը ամերիկյան, ֆրանսիական ու ավստրալական զինված ուժերին որպես ռազմական բազա: