տուն Լուրեր Մադուրոն և Մորալեսը կպայքարեն Բրազիլիայում հեղափոխության դեմ

Մադուրոն և Մորալեսը կպայքարեն Բրազիլիայում հեղափոխության դեմ

98
0

maduro_10

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, ըստ որի երկու կողմերը խորհրդակցություններ են սկսել` Բրազիլիայում պետական հեղաշրջումը կանխելու նպատակով, հաղորդում է Telesur-ը:

«Թույլ չենք տա ձեռքեր կապել, լռել, ոչ, մենք պատրաստվում ենք հստակ և պարզ աջակցություն հայտնել Բրազիլիայի ժողովրդի շարժմանը: Թե նախագահ Մորալեսը, և թե ես հայտնում ենք մեր անհանգստությունը, ինչի առիթով խորհրդակցություններ ենք սկսել»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 1936 թվականից սկսած առաջին անգամ Բրազիլիայի դատարանը չի ընդունել կառավարության ֆինանսական հաշվետվությունը: