տուն Քաղաքական Միջազգային Լյուկ Բեսոնին կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ

Լյուկ Բեսոնին կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ

102
0

diretor-frances-luc-besson-durante-coletiva-sobre-lucy-em-taipe-1408390955240_615x470

Ֆրանսիական իշխանությունները աշխարհահռչակ ռեժիսոր Լյուկ Բեսոնին պատկանող EuropaCorp պրոդյուսերական տանը կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ: Այս մասին հաղորդում է France-Presse-ը:

Փարիզի դատախազությունը սկսել է 2000թ.-ին Բեսկոնի կողմից հիմնված ընկերության գործունեության նախնական քննությունը: Խախտումների չափերն ու կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ՝ 2013թ.-ին իրավապահ մարմիններն արդեն շփվել են EuropaCorp-ի հետ՝ հիմնվելով Բեսոնի նախկին գործընկերոջ բողոքի վրա:

55-ամյա ռեժիսորը Ֆրանսիայի և աշխարհի ամենահայտնի ու հարուստ ռեժիսորներից մեկն է: Նրա վերջին ֆիլմի՝ «Լյուսիի» դիտումների համար ավելի քան 57 միլիոն տոմս է վաճառվել: