Հայ երգչուհի, Կոմիտասի և հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է:
Կաթողիկոս Վազգեն Առաջինը Լուսինե Զաքարյանի մասին ասել է. «Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն»:
Լուսինեն ծնվել է 1937-ի հունիսի 1-ին Ախալցխայում: 1970-1983 թթ. եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Այդ ընթացքում երգել է նաև Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։
Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ։
1972-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Ժողովրդի կողմից շատ սիրված երգչուհու աճյունն ամփոփված է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։