տուն Լուրեր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր մամուլի խոսնակ ունի

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր մամուլի խոսնակ ունի

187
0

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ Արեն Պետունցը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ: Այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

Կենսագրություն

Ծննդյան ամսաթիվ:           02 մայիս 1994

Ծննդավար — ՀՀ, ք․ Վանաձոր

Կրթություն

2016 թ․ ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը, մասնագիտությունը` թյուրքագետ:

2018 թ.   ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, մասնագիտությունը`             թյուրքական պատմաբանասիրություն:

Աշխատանքային փորձ

2013-2014 թթ.  ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի հասարակական հիմունքներով օգնական

2016- 2019 թթ. «Արմենպրես» ՓԲԸ պետական լրատվական գործակալություն, խմբագիր-թարգմանիչ

2018 թ․ սեպտեմբերի 1-ից մինչ օրս՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դասախոս

2019 թ. հունվարի 23-ից մինչ օրս՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական: