տուն Քաղաքական Միջազգային Լուկաշենկոն հայտարարել է, որ առանց ԱՄՆ-ի հնարավոր չէ կարգավորել ուկրաինական ճգնաժամը

Լուկաշենկոն հայտարարել է, որ առանց ԱՄՆ-ի հնարավոր չէ կարգավորել ուկրաինական ճգնաժամը

113
0

CBcE8QcUYAEJXY2

Բելառուսի նախագահը երեկ հարցազրույց է տվել Bloomberg գործակալությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի մի քանի օրից, սակայն Բելառուսի նախագահի աշխատաակազմը հրապարակել է մի քանի հատվածներ։

Պարզվում է, որ Բելառուսի նախագահը մեծ դերակատարություն է վերապահում Միացյալ Նահանգներին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցին։ Նա տարակուսանք է հայտնել, թե ինչու ԱՄՆ-ն ներգրավված չէր Մինսկում նորմանդյան քառյակի բանակցություններին։ Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր չէ առանց Միացյալ Նահանգների։