տուն Լուրեր Լուկաշենկոն եւ Էրդողանը հանդիպել են զբոսանավի վրա

Լուկաշենկոն եւ Էրդողանը հանդիպել են զբոսանավի վրա

157
0

1d94509c05298f07ce0e0b7f7498c

Ինչպես տեղեկացնում է eadaily.com-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է արդիականացնել թուրք-բելառուսական համագործակցության օրակարգը. «Եկել է համագործակցության ակտիվացման պահը»: Նրանք հանդիպել են ապրիլի 13-ի երեկոյան Ստամբուլում՝ Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ գագաթնաժողովի շեմին: Հիշեցնենք, որ այդ օրը Էրդողանը հանդիպում էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի Ալիեւի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է մայիսին թուրք-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման հարցը: Բացի այդ, քննարկվել են Բելառուսում թուրքական ներդրումների մեծացման հեռանկարները, զբոսաշրջային ոլորտում փոխգործակցության ակտիվացումը, այդ թվում նաև երկու երկրների միջև ավիահաղորդակցության ինտենսիվացման մեծացումը: