տուն Սպորտ Լուի Վան Գալը Վիկտոր Վալդեսին դուրս է հրավիրել ակումբից

Լուի Վան Գալը Վիկտոր Վալդեսին դուրս է հրավիրել ակումբից

123
0

louis-van-gaal-manchester-united-498887

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսից պահանջել է լքել ակումբը: Խաղացողի և ակումբի ղեկավարության միջև խնդիրներ առաջացել են այն ժամանակ, երբ Վալդեսը հրաժարվել է հանդես գալ «Յունայթեդի» երկրորդ թիմում: Այս մասին հաղորդում է Goal.com կայքը:

«Նա չէր հետևում մեր փիլիսոփայությանը: Այն փիլիսոփայությանը, թե ինչպես ֆուտբոլ խաղալ և մարզավիճակ ձեռք բերել: Անցած տարի էլ նա հրաժարվել է դուբլից խաղալ: Բացի այդ, կան բազմաթիվ այլ սկզբունքներ, որոնց պետք է հետևի «Յունայթեդի» դարպասապահը: Եթե դու դրանց չես հետևում, կա միայն մի ելք` հեռանալ», — ասել է Վան Գալը: