տուն Քաղաքական Միջազգային Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը հետ է քաշում իր տանկերը

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը հետ է քաշում իր տանկերը

191
0

bc3mt

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը սկսել է Ուկրաինայի արևելքում` Դոնբասի շփման գոտուց տանկերի հետքաշման գործընթացը, հաղորդում է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը:

«Հենց նոր ռազմական մեքենաների շարասյունը սկսել է շարժվել դեպի շփման գծից ոչ պակաս, քան 15 կիլոմեր հեռավորության վրա գտնվող տեղակայման նոր վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ՊՆ-ն սկսել է նոր տեղակայման վայրերի նախապատրաստումը` կնքված համաձայնագրի համաձայն ռազմական տեխնիկան հետ քաշելու նպատակով: