Lufthansa ավիաընկերության օդաչուները երկարաձգել են գործադուլը մինչև ուրբաթ երեկո. հայտնում է BBC-ն:
Նման որոշում են կայացրել օդաչուների Cockpit արհմիությունը: Lufthansa-ն ներողություն է խնդրել ուղևորներից` պատճառած անհարմարությունների համար:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գերմանական ավիաընկերությունը ավելի քան 850 չվերթ է հետաձգել օդաչուների և բորտուղեկցորդների գործադուլի հետևանքով: