տուն Լուրեր Լճաշենում այրվել է կուտակված վառելափայտը

Լճաշենում այրվել է կուտակված վառելափայտը

151
0

timthumb

Հոկտեմբերի 23-ին, ժամը 02.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է վառելափայտ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել՝ 04.09-ին:

Լճաշեն գյուղի թիվ 1 փողոցի տներից մեկի նկուղում այրվել է կուտակած վառելափայտ (մոտ 2,5 խմ), ջերմահարվել` ջեռուցման համակագի կաթսան: