Ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկի» աշխատակից Եվգենի Բուրյակովը, ով ամերիկյան իշխանությունների կողմից մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության համար անօրինական աշխատանք կատարելու մեջ, ընդունել է իր մեղքը դատական հերթական նիստի ժամանակ: Վկայակոչելով Interfax-ին` այս մասին հայտնում է Արմենպրեսը: Interfax-ի հաղորդմամբ` լուրը հաստատել են Նյու Յորքի հարևային շրջանի դատախազության մամուլի ծառայությունից, մինչդեռ ռուս ական կողմը մեկնաբանություն չի տրամադրել: Ատենակալների կողմից գործի անմիջական քննումն ակնկալվում է ապրիլի սկզբին:
40-ամյա Բուրյակովը, ով եղել է «Վնեշէկոնոմբանկի» Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավարի տեղակալը, ձերբակալվել է 2015 թվականի հունվարին: Նրան մեղադրում են նրանում, որ բանկային աշխատանքը նրա համար եղել է պատրվակ գաղտնի տնտեսական տեղեկատվություն հավաքելու համար: Մասնավորապես, մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ տղամարդն ու մյուս երկու կասկածյալները ՌԴ դիվանագետներ են, ովքեր լրտեսական գործունեություն են ծավալել: