տուն Հասարակություն Իրավական Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը

Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը

91
0

Մարտի մեկի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը քիչ առաջ լրագրողները բոյկոտեցին: Պատճառն այն է, որ լրագրողները և դահլիճում նստած մյուս ներկաները չեն կարողանում լսել, թե ինչ են խոսում դատավորը, պաշտպանները կամ դատախազները:

Նշենք, որ դատը տեղի է ունենում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում, և դատարանի այն դահլիճը, որում լսվում է Քոչարյանի գործը, ապակեպատ է, իսկ ձայնային համակարգը աշխատում է շատ վատ: