տուն Լուրեր Լրագրողի գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել. ՀՔԱՎԳ

Լրագրողի գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել. ՀՔԱՎԳ

100
0

Narine-Avetisyan-472x265

2017 թվականի սեպտեմբերի 29-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է «Լոռի» հետուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը:

Դեպքի առթիվ նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, և ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ. Թադևոսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Վերը նշված քրեական գործի շրջանակներում Նարինե Ավետիսյանը ճանաչվել է տուժող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժողի ներկայացուցիչներ:

Քրեական գործի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել դատաբժշկական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ:

2017 թվականի հոկտեմբերի 3-ին տուժողի ներկայացուցիչների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են միջնորդություններ՝ մի շարք քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Ներկայացված միջնորդությունները բավարարելու կամ  մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը դեռևս որոշում չի կայացրել: Գործի հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՔԱՎԳ