Այսօր ՀՀ կառավարության նիստին հավանության արժանացավ Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրի ձևավորմումն ու վարման կարգը:
«Միասնական ռեեստրը կազմված է ազգային մասերից, որոնց ձևավորումը և վարումն ապահովում են ԵՏՄ անդամ-պետությունների լիազոր մարմինները: Միասնական ռեեստրի ազգային մասերը կազմված են բաժիններից, որոնք պարունակում են տեղեկություններ»,-ասյ մասին Կառավարության նիստին ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կառավարության կողմից հաստատվեց նաև ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերը և դրանց ձևակերպման կանոնները:
«Սա մեր պարտավորությունն է: Լրացուցիչ կանոնակարգվելու են հարաբերությունները, որ գոյություն ունեին ԱՊՀ երկրների միջև, և աա գործելու է պայմանագրին միանալու օրվանից»,-ասաց Ճշմարիտյանը: