տուն Լուրեր Լրացուցիչ դոնորների կարիք չկա

Լրացուցիչ դոնորների կարիք չկա

117
0

Artak Beglaryan

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ սրտացավ հայություն, նախ, անչափ ուրախ եմ, որ այս կարևորագույն պահին բոլորս միասնական ենք մեր հայրենիքի շուրջ: Բացառիկ չափաբաժնի միասնականությունն այս պահին յուրաքանչյուրիս ուժ ու կորով տվող գլխավոր շարժիչն է:
Խորին շնորհակալություններ բոլորին՝ Արցախին ամեն կերպ աջակցելու պատրաստակամության համար: Այո՛, հայրենիքի ապագան կախված է միայն մեկ հոգուց, և դա յուրաքանչյուրն ինքն է:
Համոզված եմ, որ աջակցության բոլոր առաջարկները պետական պատասխանատու մարմինները հաշվի կառնեն՝ անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռք առնելով: Իսկ ինչ վերաբերում է արյան դոնորների պատրաստակամությանը, ապա իրազեկեմ, որ անհանգստանալու կարիք չկա. Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ վիրավորներն այդքան շատ չեն, որ լրացուցիչ դոնորներ ընդգրկվեն:
Մենք հզոր ենք միասին: Ամուր եղե՛ք…»: