տուն Աշխարհ Louis Vuitton-ի ղեկավարը պանդեմիայի ժամանակ ամենաշատ աղքատացած մարդն է աշխարհում

Louis Vuitton-ի ղեկավարը պանդեմիայի ժամանակ ամենաշատ աղքատացած մարդն է աշխարհում

236
0

Համավարակի պատճառով աշխարհում ամենաշատ աղքատացած մարդը համարվում է Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերության ղեկավար Բեռնար Առնոն: Միլիարդատերը կորցրել է 30 միլիարդ դոլար, նրա կարողությունը կրճատվել է 19 տոկոսով, գրում է Bloomberg-ը:

Այսպիսով, Բեռնար Առնոն ավելի շատ փող է կորցրել, քան որևէ մեկն աշխարհում: Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերության, նաև Առնոյի ճակատագիրը կախված կլինի Չինաստանից, որի շուկայում է իրականացվում պերճանքի ապրանքների վաճառքի ավելի քան 1/3-ը, և վերջին տարիներին նաև այդ հատվածի աճի 2/3-ը:

Ի դեպ, կարանտինից հետո Չինաստանում աճում է սպառման մակարդակը: