Ֆրանսիական շքեղ ապրանքանիշների խումբը՝ Louis Vuitton Moet Hennessy-ը հայտարարել է, որ 16.2 միլիարդ դոլարով ձեռք է բերել խոշորագույն բազմազգ ոսկերչական Tiffany ընկերությունը: Այս մասին հաղորդում է Корреспондент.net-ը:
LVMH-ն և Tiffany & Co.-ն այսօր հայտարարել են, որ Tiffany-ի բաժնետոմսի դիմաց 135 դոլար գնով իրենք վերջնական պայմանավորվածություն են ձեռք բերել: Գործարքի արժեքը կազմում է մոտ 14,7 միլիարդ եվրո կամ 16,2 միլիարդ դոլար։
Ֆրանսիական ընկերությունների խումբը նշում է, որ այդ ձեռքբերումը թույլ կտա նրան ամրապնդել իր դիրքերը ԱՄՆ շուկայում, ինչպես նաև «նոր շունչ հաղորդել» իր ժամացույցների և զարդերի բիզնեսին: