Ոստիկանությունը 12 մարդու ձերբակալել է Լոնդոնում ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սքոթլանդ-Յարդին:
«Ձերբակալություններն իրականացվել են Բարքինգում՝ Լոնդոնի արևելքում գործողության ընթացքում»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Ներկայումս հատուկ ծառայությունները խուզարկում են ենթադրյալ ահաբեկիչներից մեկի տունը:
Սքոթլանդ-Յարդը չի բացահայտում ձերբակալվածների անձը, սակայն Reuters-ը, հղում անելով իր լուսանկարչին, ով դեպքի վայրում է, հայտնում է, որ ձերբակալվածների թվում 4 կին կա:
«Բազմաբնակարան շենքից դուրս բերվեցին 4 կին, նրանց դեմքերը փակ էին: Նրանց տարան 2 ոստիկանական միկրոավտոբուսներով»,- հայտնում է գործակալությունը: