տուն Քաղաքական Միջազգային Լոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են հունվարի 8-ին 24 ժամյա գործադուլ հայտարարել

Լոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են հունվարի 8-ին 24 ժամյա գործադուլ հայտարարել

73
0

Big Ben London EnglandԼոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են հունվարի 8-ին 24 ժամյա գործադուլ հայտարարել՝ որպես բողոքի նշան աշխատանքային պայմանների վատացման ու անձնակազմի կրճատման դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արհմիությունը։

«Մետրոյի աշխատակիցներն ամեն օր բախվում են կրճատումների ծրագրի կործանարար հետեւանքներին։ Մեր ակցիան ուղղված է այդ ծրագիրը դադարեցնելուն ու ուղեւորների անվտանգության առաջնայնությունը օրակարգ վերադարձնելուն»,- ասվում է պրոֆիլային արհմիության հայտարարության մեջ։

Ծրագրվում է, որ մեկօրյա գործադուլը սկսվելու է հունվարի 8-ին՝ կիրակի, տեղի ժամանակով ժամը 18։00-ին, հետեւաբար դրանից կտուժեն բոլոր նրանք, ովքեր աշխատանքային օրերին մետրոյից են օգտվում աշխատանքի գնալու համար, քանի որ գործադուլը տեւելու է մինչեւ երկուշաբթի ժամը 18։00։