Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ։
Այսպիսով, ընդհատվել է Ռոնալդուի արդյունավետության սերիան, որը բաղկացած էր 13 խաղից։ Նրանցից յուրաքանչյուրում նա դարձել է առնվազն մեկ գոլի հեղինակ։ Սերիան սկսվել է օգոստոսի 23-ին, երբ Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել իսպանիայի սուպերգավաթում՝ «Ատլետիկոյի» հետ խաղում։
13 խաղերի ընթացքում Ռոնալդուն դարձել է 21 գոլի հեղինակ։