տուն Լուրեր Լիվերպուլի երկրպագուներ.Հաղորդում ենք Մխիթարյանի վերաբերյալ հանցագործության մասին

Լիվերպուլի երկրպագուներ.Հաղորդում ենք Մխիթարյանի վերաբերյալ հանցագործության մասին

121
0

21361217_1451866051566266_455688401_n

Աշխարհահռչակ FIFA 18 համակարգչային խաղը հրապարակել է ֆուտբոլիստների նոր վարկանիշները:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նոր վարկանիշն է 85, ինչի շնորհիվ նա առաջ է անցել «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեից և «Ռեալի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյից: Այդ փաստն առաջացրել է «Լիվերպուլի» երկրպագուների զարմանքը, որոնք դժգոհ են մնացել նման դասավորությունից:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն Անգլիայի առաջնության մեկնարկային երեք խաղերում կատարել է 5 արդյունավետ փոխանցում, իսկ Մանեն գոլի հեղինակ է դարձել բոլոր խաղերում:

@wutangklavan

«Ողջույն ոստիկանություն, ցանկանում եմ հաղորդել հանցագործության մասին. Մխիթարյանը FIFA 18-ում ավելի բարձր վարկանիշ ունի, քան Մանեն»:

@bet365Gaming

«Երբ տեսնում ես, որ Սադիո Մանեն ավելի ցածր վարկանիշ ունի քան, Մխիթարյանը»:

@_andygreeen

«Չեմ գնի այդ խաղը. տարբերակ չկա, որ Մխիթարյանն ավելի բարձր լինի, քան Մանեն»:

«Mirror»-ում մեկնարկած քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ: