«Լիվերպուլը» կտուգանի հարձակվող Մարիո Բալոտելիին Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ խաղում կատարած արարքի համար: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Իտալացի հարձակվողը փոխանակել է իր մարզաշապիկը մադրիդցիների պաշտպան Պեպեի հետ առաջին խաղակեսից հետո, երբ թիմերը գնացել են հանդերձարան: Այս քայլը դուր չի եկել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին, ով խոստացել է պայքարել նման պահվածքի դեմ:
Հիշեցնենք, որ Բալոտելին փոխարինվել էր առաջին խաղակեսի վերջում, և այդպես էլ չի վերադարձել ընդմիջումից հետո փոխարինողների նստարանին` խաղը դիտելով հանդերձարանում հեռուստացույցով: