Ֆրանսիայի Լիոնի քաղաքային խորհուրդը այսօր երեկոյան քաղաքապետի պաշտոնում կնշանակի հայ վիրաբույժ Ժորժ Կեպենեկյանին. գրում է ֆրանսիական Mlyon հրատարակությունը:
«Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը, ով դարձել է Ֆրանսիայի ՆԳ գործերի նախարար, անձամբ իր իրավահաջորդ է ընտրել ծագումով հայ քաղաքական գործչի»,- ասված է հոդվածում:
67-ամյա Ժորժ Կեպենեկյանը կդառնա Լիոնի պատմության ընթացքում 35-րդ քաղաքապետը և կպաշտոնավարի մինչև 2020 թվականը: