տուն Լուրեր «Լիլվարդ Լյուքս» ՍՊԸ հյուրանոցային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել

«Լիլվարդ Լյուքս» ՍՊԸ հյուրանոցային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել

91
0

հրդեհ

Հունիսի 12-ին, ժամը 08.21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոցում գտնվող «Լիլվարդ Լյուքս» ՍՊԸ հյուրանոցային համալիրի տանիքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 10 քմ հատված:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.38-ին, մարվել՝ 08.50-ին: