տուն Լուրեր Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով համանուն օպերայում

Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով համանուն օպերայում

161
0

Լիլիթ Սողոմոնյանն արդեն 20 տարի է, ինչ անձնվիրաբար ու սրտացավորեն ծառայում է օպերայի բեմին և ելույթ ունենում ՀՀ ազգային պետական թատրոնում` որպես մեներգչուհի: Այս 20 տարիների ընթացքում Լիլիթը հանդես է եկել բազմաթիվ դերերգերով և ամենատարբեր երկրներում։ «Ես միշտ փորձել եմ անել հնարավորինս, որպեսզի հանդիսատեսի առջև հանդես գամ լավագույնս, և, վստահ կարող եմ ասել, որ հանդիսատեսը չափազանց բծախնդիր է ու պահանջկոտ»,-ասում է նա: Օպերային երգչուհու առաջին դերերգը եղել է Վերդիի «Տրուբադոր» օպերան Լեոնորայի դերերգով, երբ նա դեռ 24 տարեկան էր: Իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ դերերգերով, ինչպես օրինակ՝ Վերդիի «Աիդա» օպերայում Աիդայի դերերգով, Ջակոմո Պուչինիի «Տոսկա» և «Մանոն Լեսկո» օպերաները, Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Ամիլկարե Պոնկիելի «Ջոկոնդան» և այլն: Անցնելով այս մեծ ստեղծագործական ուղին՝ Լիլիթ Սողոմոնյանը հասցրել է միշտ աշխատել ու շփվել հրաշալի ու տաղանդավոր ռեժիսորների ու դիրիժորների հետ և իր մեծ ցանկությունն ու պարտքն է համարում այդ գիտելիքները հետագայում փոխանցել երիտասարդ սերնդին: Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ելույթ ունենալով և՛ միջազգային բեմերում, և՛ հայրենիքում՝ վերջին 2 տարին օպերային մեներգչուհին հրավերներով հանդես է եկել Չիլլիում՝ Սանտիագոյի «Մունիսիպալ» թատրոնում, Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «La Forza del Destino» օպերաներով: Լիլիթ Սողոմոնյանն ուրախությամբ է նշում, որ մոտ օրերս` հուլիսի 4-ին, հանդես է գալու «Տոսկա» օպերայում՝ Տոսկայի դերերգով` Ազգային թատրոնում. «Հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ճաաչում ու գնահատում են ինձ ու իմ գործունեությունը: Անհամբերությամբ սպասում եմ ելույթիս, քանի որ 3 տարի է, ինչ այս դերով ինչ-ինչ պատճառներով հանդես չեմ եկել»,-ասում է նա և հավելում, որ ապագայում ծրագրերը շատ են, իսկ առաջարկները՝ բազմազան: Ինքն էլ իր հերթին փորձում է միշտ հանդես գալ այնպես, որ բարձր պահի և արվեստի արժեքը և երկրի պատիվը:

64684680_597013727459634_6778294679055106048_n 65952681_440432070088675_3390192101059723264_n 66026521_689805218125893_3047900752509927424_n 66076417_625126111303410_1993995514139377664_n