տուն Լուրեր Լիլիթ Պողոսյանը դուրս է մնացել հետագա պայքարից

Լիլիթ Պողոսյանը դուրս է մնացել հետագա պայքարից

128
0

Բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը Սլովակիայի բաց առաջնության խաղային առաջին օրը պայքարից դուրս է մնացել՝ պարտվելով Չինաստանը ներկայացնող Ցայ Սին-Պեյին:

Հատկանշական է, որ չնայած պարտությանը, Լիլիթն ընդհանուր խաղում ավելի շատ միավորներ է վաստակել, քան մրցակիցը՝ 20-22, 21-12,18-21:

Խաղից հետո Հայաստանի բազմակի չեմպիոնուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հավասար խաղ, ցավոք չկարողացա հաղթել։ Ասիացի խաղացողների դեմ միշտ բավականին դժվար է խաղի տեմպը գտնելը, բայց այս անգամ վերջապես ինձ հաջողվեց հավասար պայքարել։

Շատ լավ միավորներ եղան, իսկապես վայելեցի խաղը ու ուրախ եմ իմ ելույթով։ Պատրաստ եմ ավելի մոտիվացված ու ավելի շատ աշխատել կորտում։

Հաջորդ կանգառը` նորից Դանիա` պատրաստվելու հաջորդ միջազգային մրցաշարին ու ակումբային առաջնության վերջին երկու շատ կարևոր հանդիպումներին. պատմությունը շարունակվում է…»: