Վեթինգի ինստիտուտը կարող է սկզբունքորեն վերաբերել պետական համակարգի ցանկացած կառույցի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր կենթարկվեն վեթինգի։
«Այս պահին դեռևս հակված ենք միայն դատական համակարգին անդրադառնալ: Թե հետագա գործողություններն ինչ ցույց կտան և ի վերջո ինչ կունենանք արդյունքում, այս պահին չեմ կարող ասել»,- նշեց Մակունցը՝ ընդգծելով, որ նախատեսում են 1 ամսվա ընթացքում ներկայացնել փաթեթի գոնե սևագիր տարբերակը: