տուն Լուրեր Բլոգ Լիկա Թումանյանը հեռանում է հանրային ռադիոյից. հայտնի է նոր աշխատավայրը

Լիկա Թումանյանը հեռանում է հանրային ռադիոյից. հայտնի է նոր աշխատավայրը

116
0

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը facebook սոցցանցի իր էջով տեղեկացնում է, որ թողնում է ռադիոյում իր աշխատանքն ու միանում է «Քառյակ մեդիային»:

Լիկա Թումանյանի հայտարարությունն ամբողջությամբ.

Հարգելի բարեկամներ
Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը:

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:

Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:

Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով: Շարունակելի..