տուն Լուրեր «Լիդիանի» անարգել մուտքը Ամուլսարի տարածք չի վերականգնվել. Lydian Armenia

«Լիդիանի» անարգել մուտքը Ամուլսարի տարածք չի վերականգնվել. Lydian Armenia

171
0

«Լիդիան ինթերնեշնլը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, Լիդիանը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը և կապահովի Լիդիանի մուտքը իր տարածք:

Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է «Լիդիանին», որ իրենք կատարել են դատարանի վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, «Լիդիանի» անարգել մուտքը չի վերականգնվել: «Լիդիանը» պնդում է, որ ներխուժումը շարունակվում է, և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը:

Այդ իսկ պատճառով «Լիդիանը» միջնորդություն է ներկայացրել դատարան` լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում: