տուն Քաղաքական Միջազգային Լիբիան պետք է ճանապարհային քարտեզ մշակի ճգնաժամից դուրս գալու համար. Մարոկկոյի ԱԳ...

Լիբիան պետք է ճանապարհային քարտեզ մշակի ճգնաժամից դուրս գալու համար. Մարոկկոյի ԱԳ նախարար

116
0

Maroc_SalaheddineMezouar_271011

Մարոկկոյի արտաքին գործերի նախարար Սալահեդին Մեզուարը հայտարարել է, որ Լիբիայում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է ընդունել ճանապարհային քարտեզ: Այս մասին հայտնում է Մարոկկոյի արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը:
Փաստաթուղթը կարող է իր մեջ ներառել երկրի անվտանգության և զարգացման գործընթացների համար պատասխանու պետական ինստիտուտների աշխատանքի բարելավմանը վերաբերող քայլեր:
ԱԳ նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել Կահիրեում ընթացող Արաբական ազգերի լիգայի ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Մեզուարը իր ցավն է հայտնել Լիբիայում իրավիճակի ապակայունացման հետ կապված և նշել, որ միայն օրենքի գերակայությունը թույլ կտա վերականգնել երկրում խաթարված մթնոլորտը:
Հիշեցնենք, որ Լիբիայում կենտրոնական իշխանությունները ծանր պայքար են մղում ծայրահեղ իսլամիստների հետ, որոնց հաջողվել է իրենց ենթակայության տակ վերցնել երկրի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր: