տուն Քաղաքական Միջազգային Լիբերիան տագնապ է հնչեցնում ամբողջ աշխարհին` կապված Էբոլայի տարածման հետ

Լիբերիան տագնապ է հնչեցնում ամբողջ աշխարհին` կապված Էբոլայի տարածման հետ

101
0

111011-global-ellen-johnson-sirleaf-elected

Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ օգնել Էբոլայի «ճիրաններում» հայտնված երկրներին, որպեսզի հնարավոր լինի կանխել դրա հետագա տարածումը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Փաստորեն, Լիբերիան խոստովանել է, որ ի վիճակի չէ այլևս պայքարել այդ համաճարակի դեմ։ «Մեր ամերիկացի գործընկերները, հասկանում են, որ Լիբերիան ի վիճակի չէ ինքնուրույն պայքարել Էբոլայի դեմ։ Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կխրախուսի աշխարհի մյուս մասին էլ գործել», — ասել է Ջոնսոն Սերլիֆը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն հայտարարել է Արևմտյան Աֆրիկա մոտ 3000 զինվորական և մասնագետ ուղարկելու մասին։