Լիբանանում նոյեմբերի 13-ին համազգային սուգ է սկսվել Բեյրութում իրականացված պայթյունների 43 զոհերի հիշատակին, հաղորդում է BBC-ն:
Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը հորդորել է երկրի բնակիչներին համախմբվել՝ ընդդեմ հասարակության պառակտման փորձերի։
Պայթյունները տեղի են ունեցել Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի փողոցում, որտեղ բնակվում են առավելապես շիա մահմեդականներ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: