Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ արագընթաց մայրուղիներից մեկի ճամփեզրին, ոստիկանները հայտնաբերել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհի Ռեբեկա Դայքսի մարմինը. հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով OTV հեռուստաալիքին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ դեսպանատան 30 տարեկան աշխատակցուհուն բռնաբարել են և խեղդամահ արել, ինչից հետո նրա մարմինը նետել են ճամփեզրին:
Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, մեկնաբանելով տեղեկությունը, նշել է, որ սերտ կապեր է պահպանում երկրի իշխանությունների հետ: