Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել Է Մոսկվա: Այս մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Լիբանանի նախագահի այցը կտեւի երկու օր:
Մարտի 26-ին պլանավորված Է նրա հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսության, առեւտրի եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Իր հերթին Աունն ինքը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել Է, որ այցի ընթացքում պլանավորում Է նաեւ քննարկել Մերձավոր Արեւելքում պատերազմների հետեւանքների հետ կապված հարցերը, քրիստոնյաների խնդիրները, Երուսաղեմի եւ Իսրայելի հարցը: Սա Միշել Աունի առաջին պաշտոնական այցն Է Ռուսաստան: Նա Լիբանանի նախագահ Է ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին: