տուն Լուրեր Լիբանանը պատրաստվում է Իսրայելի հետ պատերազմի

Լիբանանը պատրաստվում է Իսրայելի հետ պատերազմի

109
0

Lebanon flag with Israel flag on a grunge cracked wall

Լիբանանի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Աունը Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով կոչ է արել իր ենթականերին բարձրացնել մարտական պատրաստականությունը Լիբանանի և Իսրայելի սահմանին. հայտնում է Newsru.co.il-ը:

«Ես ձեզ կոչ եմ անում մարտական պատրաստության վիճակում լինել, որպեսզի Իսրայելի կողմից հնարավոր սպառնալիքներին և խախտումներին համարժեք պատասխան տալ: Թշնամին չի թաքցնում Լիբանանի, նրա ժողովրդի և բանակի նկատմամբ ագրեսիվ մտադրությունները», — գրել է զինվորական բարձրաստիճան պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Լիբանանում ծանր քաղաքական իրավիճակ է տիրում, և դա ստիպում է բանակին պատրաստ լինել ցանկացած իրադարձության: