տուն Քաղաքական Միջազգային Լիբանանը պատրաստ է միանալ Իսլամական պետության դեմ պայքարի միասնական ճակատին

Լիբանանը պատրաստ է միանալ Իսլամական պետության դեմ պայքարի միասնական ճակատին

107
0

G

Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը հանդես է եկել «Իսլամական պետություն» իսլամական խմբավորման դեմ միասնական ճակատ ստեղծելու օգտին: Պաշտոնյան նման հայտարարություն է հնչեցրել Le Figaro թերթին տված հարցազրույցում:

«Եթե խոսքն առայժմ չի կարող գնալ դաշինքի ստեղծման մասին, ապա լիովին ակնհայտ է, որ «Իսլամական պետության» դեմ անհրաժեշտ է ձևավորել պայքարի միասնական ճակատ»,- նշել է նախարարը:

Բասիլը նաև չի բացառել միջազգային այդ ճակատին սիրիական իշխանական ուժերի մասնակցությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: