տուն Լուրեր ԼՀԿ-ն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը

ԼՀԿ-ն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը

103
0

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկվող փոփոխությունների նախագիծը նպատակ ունի պաշտպանել կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը, մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է:

Ըստ զեկուցողի, այն անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են և վճարել համապատասխան հարկերն ու այլ պարտադիր վճարները, խնդրո առարկա դրույթներով սահմանված նորմերի կիրառման արդյունքում, մեկնելով արտերկիր, զրկվում են կենսաթոշակի իրավունքից:

Գրիգորյանի խոսքով՝ առաջարկվում է օրենքի մակարդակում ապահովել անձանց կենսաթոշակի իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռք բերելու դեպքում այդ իրավունքից զրկումը:

Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացվում է մինչև 15 տարի: