տուն Լուրեր ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելը, տնտեսական առումով, «բարյեր» չի առաջացնի. Գագիկ Մակարյան

ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելը, տնտեսական առումով, «բարյեր» չի առաջացնի. Գագիկ Մակարյան

90
0

big_1380532559_5358563

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ, տնտեսական առումով, ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելը Հայաստանիˋ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում,  խնդիր չի ստեղծի:

Նա կարծում է, որ մաքսակետը կարող է դրվել զուտ բարոյական բավարարվածություն ապահովելու համար:

«Մաքսակետը կարող է ֆորմալ դրվել, և քանի որ Հայաստանը հանդիսանում է համաշխարհային առեւտրի կազմակեպության անդամ և դեռևես կանոններով է շարժվում, մինչև սկսի բանակցել և որոշակի փոփոխություններ կատարել, մենք ունենք 2 դրույքաչափեր: Ներմուծման ժամանակ՝ 0 և 10 տոկոս, իսկ արտահանման դեպքում՝ 0 տոկոս: Մենք կարող ենք Ղարաբաղի հետ աշխատել 2 դեպքում էլ 0 դրույքաչափովˋ 0 ներմուծում և 0 արտահանում: Այսինքն ֆիզիկապես դա տնտեսական  առումով «բարյեր» չի առաջացնում: Ամենաշատը կառաջացնի ֆորմալ թղթային ձևակերպման խնդիր, որը որ էական խնդիր չի: Հայաստանը կհամարի, որ վնաս չտվեց այս առումով, իսկ Ադրբեջանը կներշնչի իրեն, որ, այնումենայնիվ, մաքսակետ կա: Այստեղ Հայաստանը կարող է այդ ճկունությունը ցուցաբերել»,- ասաց Մակարյանը: