տուն Լուրեր ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի Պետդումայի նորընտիր նախագահին

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի Պետդումայի նորընտիր նախագահին

60
0

lxh ajԱշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին շնորհավորական նամակ է ուղարկել Վյաչեսլավ Վոլոդինին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

«Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու փորձառությունը կնսպաստեն Ռուսաստանի Դաշնության քաղաքական համակարգում Պետական դումայի դերակատարության ամրապնդմանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձր են գնահատում Ռուսաստանի հետ բարեկամության ավանդույթները, որոնք պատմական, մշակութային եւ հոգեւոր խոր արմատներ ունեն: Մենք գնահատում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի, հետեւողական ջանքերը Հարավային Կովկասում կայունության հաստատման ու պահպանման գործում:

Համոզված ենք, որ փոխշահավետ համագործակցության զարգացումը, այդ թվում եւ խորհրդարանական դիվանագիտության միջոցով, թույլ կտա տարածաշրջանը դարձնել առավել անվտանգ եւ բարեկեցիկ»,- ընդգծված է խորհրդարանի նախագա հի շնորհավորական նամակում: