տուն Լուրեր ԼՂ-ն դարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ. Բրայզա

ԼՂ-ն դարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ. Բրայզա

105
0

Matthew Bryza

Լեռնային Ղարաբաղը և ահաբեկչության դեմ պայքարը դարձել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության վառ օրինակ. այս մասին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

«Մենք լրիվ հակառակ տեսակետ ունենք Վրաստանի հակամարտության վերաբերյալ և միևնույն ժամանակ լիովին համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի և ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,- ասել է Բրայզան:

Անդրադառնալով ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների թեմային՝ Բրայզան նշել է, որ սահմանափակումները կաշխատեն այն դեպքում, եթե ուղղված լինեն միջազգային հարթակում Մոսկվայի պահվածքի փոփոխությանը: