Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը երեկ հայտարարել է, որ ԵՄ-ն հուսով է՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կոնկրետ քայլ կդառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը:
«Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են դրա (հակամարտության կարգավորման) վրա: Բնականաբար, մենք աջակցում ենք այդ գործընթացին և հուսով ենք, որ հաջորդ հանդիպումը, եթե այն տեղի ունենա հունիսին, կարող է կոնկրետ քայլ դառնալ հակամարտության կարգավորման ուղղությամբ:
ԵՄ-ի համար այդ հարցը կարևոր, օրակարգում գտնվող հարց է»,- նշել է Մարդը: