տուն Արցախ ԼՂ հարցը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ չի լուծվի. Լավրով

ԼՂ հարցը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ չի լուծվի. Լավրով

106
0

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ չի լուծվի մեկ փաստաթղթով. հաղորդում է Ria.ru-ն:

«Ռուսաստանը չի կարող կոնկրետ ծրագրեր ունենալ հակամարտության լուծման հարցում, քանի որ միայն հակամարտության կողմերը կարող են լուծել այն: Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն անում են ամեն ինչ՝ հակամարտության լուծման պայմաններ ստեղծելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների բոլոր առաջարկները գտնվում են հակամարտության կողմերի մոտ:

«Նրանք գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, սակայն որոշում են հակամարտության կողմերը: Մենք սպասում ենք երկու երկրների կողմից դրական ազդակների»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ այժմ կարևոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում հանգիստ լինի, ինչն էլ կօգնի անցնել քաղաքական կարգավորման:

«Այս խնդիրը չի կարող լուծվել միայն մեկ փաստաթղթով: Պետք է փուլային մոտեցում: Որոշողը կողմերն են»,- ասել է Սերգեյ Լավրովը: