տուն Լուրեր ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է. Ալիև

ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է. Ալիև

114
0

919544188

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործն է, ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն չի կարող միջամտել դրան. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունների ընթացքում հայկական կողմը դիմել էր տարբեր երկրներում միջազգային կազմակերպություններին, որպեսզի ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցվեն: Ապա նրանք նույնիսկ մեղադրել են նրանց իրենց չօգնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր ներքին գործն է: Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մասը: Իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել կամ կարող են տեղի ունենալ Ղարաբաղում, համարվում են Ադրբեջանի ներքին գործը: Ոչ մի միջազգային կազմակերպություն, ոչ մի երկիր չեն կարող միջամտել մեր ներքին գործին»,- գործակալության փոխանցմամբ՝ Ալիևի խոսքը մեջբերել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը: