տուն Արցախ ԼՂ հակամարտությանը վերջ կդրվի փոխզիջման միջոցով. ՌԴ ԱԳՆ

ԼՂ հակամարտությանը վերջ կդրվի փոխզիջման միջոցով. ՌԴ ԱԳՆ

120
0

Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ երկրները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ակտիվ հանդես են գալիս ի նպաստ շփման գծում լարվածության նվազման և ջանքեր են գործադրում հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման ուղղությամբ. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԵԱՀԿ-ի շրջանակում փաստաթղթերի մի քանի տարբերակներ են մշակվել, որոնք համակարգում են հակամարտության գոտում ԵԱՀԿ հավելյալ դիտորդների գործունեությունը: Հունվարի 18-ի Կրակովում տեղի ունեցած երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը կողմերին ներկայացվել են թարմացված առաջարկներ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների մշակած փաստաթղթին: Մնում են մի քանի տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն՝ նախքան կգործարկվի դիտորդական առաքելության ընդլայնման մեխանիզմը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ միայն բանակցող կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, կարող են գալ փոխզիջումային որոշումների, որոնք վերջ կդնեն ձգձգվող հակամարտությանը: