տուն Լուրեր ԼՂ հակամարտության կարգավորման հարցը ՌԴ ուշադրության կենտրոնում է. Մատվիենկո

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը ՌԴ ուշադրության կենտրոնում է. Մատվիենկո

146
0

մատվիենկո

Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է գիտակցեն Ղարաբաղյան հակամարտության սրման անթույլատրելիության պատասխանատվությունը:

Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը միշտ եղել  և մնում է ՌԴ ուշադրության կենտրոնում: Մատվիենկոն նաև ընդգծել է, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը, ուժային գործողություններն և բանակցություններ սկսեն և հայտնել, որ ՌԴ-ն կանի ամենը՝  հակամարտության սրումը զսպելու և բանակցային գործընթացի վերսկսման համար: