LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց G Flex ճկված սմարթֆոնը: G Flex-ում տեղադրված է ճկուն OLED էկրան: Այն տեղադրված է հորիզոնական առանցքի շուրջ ճկված կորպուսի մեջ (hիշեցնենք, որ վերջերս նմանատիպ սմարթֆոն էր ներկայացրել նաև Samsung ընկերությունը, սակայն այն դեպքում էկրանը ճկված էր ուղղահայաց առանցքի շուրջ):
Էկրանի անկյունագիծը 6 դյույմ է և ունի HD 720p թողունակություն: Սմարթֆոնի հիմքում ընկած է 4 միջուկանի Snapdragon 800 պրոցեսոր, 2 GB օպերատիվ հիշողություն, 13 մեգապիքսելանոց տեսախցիկ: Ըստ LG ընկերության ներկայացուցիչների խոսքերի, սմարթֆոնի ճկվածությունը կարելի է օգտագործել մի շարք գործողություններում (կատարել զանգեր, տեսնել վիդեոֆայլեր և կատարել մի շարք գործողություններ անմիջապես արգելափակման էկրանի վրա:
Հաղորդվում է նաև, որ G Flex սմարթֆոնն ունի ինքնավերականգնվող կորպուս: Հեռախոսի հետևի մասը ծածկված է հատուկ պաշտպանիչ շերտով, որը վերացնում է վնասվածքները մի քանի վայրկյանի ընթացքում: Այս նոր սմարթֆոնի գնի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
G Flex-ը Հարավային Կորեայում կհայտնվի նոյեմբերին: Միջազգային շուկա հանելու օրը կհայտարարվի ավելի ուշ: