տուն Լուրեր Լեզվի պոռնիկը կնոջ պոռնիկից վատն է. Վարդան Ղուկասյան

Լեզվի պոռնիկը կնոջ պոռնիկից վատն է. Վարդան Ղուկասյան

135
0

timthumb (1)

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սուքիաս Ավետիսյանն ու «Ծառուկյան դաշինքի» ցուցակով պատգամավոր առաջադրված Վարդան Ղուկասյանը հերքում են տեղեկություններն այն մասին, թե միջադեպ են ունեցել:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Սուքիաս Ավետիսյանը, տեղեկանալով Ղուկասյանի քարոզարշավի ուղղության մասին, ավելի շուտ է հասել եւ հավաքված բնակիչների մոտ իրականացրել իր քարոզարշավը: Դեպքը կրկնվել է երկրորդ անգամ, ինչն էլ, ըստ հրապարակման, հարուցել է Ղուկասյանի զայրույթը, եւ վերջինս Շիրակի մարզի Առափի համայնքի մոտակայքում ապտակել է Ավետիսյանին:

Araratnews.am-ի հետ զրույցում Սուքիաս Ավետիսյանը պնդեց, թե նման միջադեպ չի գրանցվել: «Մեր երկրում կան հիվանդ ուղեղով մարդիկ, ովքեր տարբեր երեւակայություններ ունեն, ովքեր հերյուրանքներ են տարածում»,- ասաց նա, հայտարարելով, թե որեւէ հանդիպում Ղուկասյանի հետ չի եղել: Ինչ վերաբերում է իր քարոզարշավին, ապա ՀՀԿ-ական թեկնածուն ասաց, որ տարբեր բնակավայրերում հանդիպումներ է ունենում, ներկայացնում իր ծրագիրը:

«Ծառուկյան դաշինքի» ցուցակով պատգամավոր առաջադրված Վարդան Ղուկասյանը եւս հերքեց իր եւ Սուքիաս Ավետիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը: Ղուկասյանն իրեն բնորոշ բառապաշարով նախ մեղադրանքներ հնչեցրեց լրագրողների հասցեին, հայտարարելով, թե լրագրողները տեսնում են, որ իրավիճակը Շիրակի մարզում հանդարտ է, փորձում են պղտորել: «Լեզվի պոռնիկը կնոջ պոռնիկից վատն է»,- ասաց Վարդան Ղուկասյանը եւ անջատեց հեռախոսը:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաեւ Շիրակի մարզի Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանի հետ: Նշենք, որ գյուղապետը «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու:  «Ես արձակուրդում եմ, գիտեմ, որ իրանք չեն եկել գյուղ: Չի եղել նման բան, մեր գյուղում միջադեպ չի եղել»,- ասաց նա:

Փայլակ Ֆահրադյան