Եվրոպական խորհրդարանի ամենամյա՝ «Սախարովի անվան» մրցանակը, որը տրվում է մարդու իրավունքների ոլորտում ունեցած ներդրման համար, հրապարակել է հավակնորդների շորթ-լիսթը։
Եզրափակիչ փուլ են դուրս եկել «Եվրամայդանը», Կոնգոն ներկայացնող բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուքվեգեն և ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ով ներկայում գտնվում է ադրբեջանական բանտում։
Հոկտեմբերի 16-ին եվրախորհրդարանում ներկայացված ֆրակցիաների 7 ղեկավարները և նախագահը կընտրեն մեկին, ով կստանա հեղինակավոր մրցանակը։