տուն Արցախ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին

Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին

123
0

capture.thumb

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի Հանրապետության գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը բանակի հրամանատարը նման նախաձեռնություներն ու ծրագրերը համարել է պահանջված ու անհրաժեշտ՝ նաև շնորհակալություն հայտնելով հյուրերին տարիներ շարունակվող արդյունավետ համագործակցության համար:

Ներկաների խնդրանքով Լևոն Մնացականյանը ներկայացրել է նաև առաջնագծում առկա իրադրությունը, խոսել բանակաշինության ընթացիկ փուլի զարգացումներից: